Page likes: 23,879
Teryan Cultural Center
(opens in a new tab)«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ պաշտոնական էջ
The Official Page
«Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ ապրում է իր ամենօրյա ստեղծագործական կյանքով՝ իրեն բնորոշ եռանդով ու աշխատանքային ռիթմով։Այսօր Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, ավարտվեց ցուցահանդեսը, որտեղ ներկայացնում էինք հայկական ազգային տարազը՝ իր գեղեցկությամբ, հարուստ զարդաշխարհով ու պատմությամբ։Միաժամանակ շարունակվում է մեր նոր գործունեությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այստեղ մենք դասավանդում ենք, փոխանցում մեր գիտելիքներն ու հմտությունները՝ արվեստի և արհեստների միջոցով մասնակիցներին հաղորդակից դարձնելով հայկական մշակույթին։Հայկական տարազի ուսումնասիրությունն ու հանրահռչակումը շարունակում են մնալ մեր աշխատանքի առանցքում։ Դրան զուգահեռ՝ իրականացնում ենք միջազգային նախագծեր, որոնք մեկ հարթակում համախմբում են տարբեր երկրների մշակույթները՝ ստեղծելով ճանաչողության, փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավորություններ։2026 թվականն ամփոփելուն ընդառաջ՝ արդեն պատրաստվում ենք 2027 թվականի նոր ցուցահանդեսներին ու փառատոներին։ Մեր ծրագրերը մեծ են, գաղափարները՝ բազմաթիվ, իսկ ստեղծագործելու և մեր մշակույթն աշխարհին ներկայացնելու ցանկությունը՝ անսպառ։Շարունակե՛ք հետևել մեզ․ առջևում դեռ շատ գեղեցիկ հանդիպումներ ու նորություններ կան։ 🤍
«Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Հայկական մշակույթի 5-րդ փառատոնին՝ ներկայացնելով հայկական ավանդական տարազների իր հավաքածուն։Այս մասնակցությունը կարևոր քայլ է Լեհաստանում հայկական մշակութային ժառանգության ներկայացման և հայկական թանգարանի ստեղծման ուղղությամբ։ Թանգարանում նախատեսվում է ներկայացնել կանանց և տղամարդկանց 20 ազգային տարազ, իսկ հետագայում հավաքածուն ընդլայնել՝ հասցնելով 50-ի։«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն հետևողական աշխատանք է իրականացնում տարազների ուսումնասիրության, վերականգնման և ներկայացման ուղղությամբ։ Մեր նպատակն է ստեղծել մի հավաքածու, որը Լեհաստանում բնակվող հայերին և այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալու Հայաստանի տարբեր տարածաշրջանների տարազային մշակույթին։Շնորհակալություն ենք հայտնում Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանին՝ հրավերի և այս նախաձեռնությանն աջակցելու համար։
style.news.am/arm/news/116247/lilit-meliqyani-kiny-cucahandesy-glendelum%E2%80%A4-guyni-ktavi-ev-...
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն
style.news.am
Օրեր առաջ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկ...
Սեպտեմբերի 12–13-ին Victory Park-ում կայացած «Անցյալի ապագա» միջազգային փառատոնը միավորեց 11 երկրների ստեղծագործողների։ Սա էթնիկ նորաձևության տոն էր․ ազգային տարազից ոգեշնչված հագուստը բեմում ներկայացավ որպես ժամանակակից նորաձևություն։ Անցյալը նոր կերպարանք ստացավ՝ քայլելով դեպի ապագա։Փառատոնի ընթացքում գործեց Վարպետների քաղաքը, անցկացվեցին վարպետաց դասեր և ծնվեցին նոր բարեկամություններ։ Մեր հյուրերից մի քանիսը դեռ Հայաստանում են և շարունակում են աշխատել մեզ հետ։«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի անունից շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ մեր ծրագրերին ցուցաբերած աջակցության համար, և Victory Park-ին՝ փառատոնին աջակցելու ու հյուրընկալելու համար։ Առանձին շնորհակալություն մեր կենտրոնի աշխատակիցներին․ ձեր կազմակերպչական աշխատանքն ու նվիրումը այս փառատոնի հիմքն էին։Շնորհակալություն դիզայներներին և հավաքածուների հեղինակներին՝ «Nemanja Dragaš (Սերբիա), Vassil Kroumov Petriiski (Բուլղարիա), Gronika Migo Kavafyan (Բուլղարիա), Lusiya Senop Medzikyan (Բուլղարիա), Salome Amanatishvili (Վրաստան), Lyubov Jalladyan (Քաթար), Yuliya Nikolaeva (Քաթար), Andra Camelia Clitan (Ռումինիա), Miklosne Vajda (Հունգարիա), Rozalia Vaczi (Հունգարիա), Yulia Bulgakova (Ուկրաինա), Milica Zivadinovic (Սերբիա) և Virginia Keusseyan Kouyoumjian (Ուրուգվայ)։ Ձեր աշխատանքները կենդանի երկխոսություն ստեղծեցին մշակույթների միջև։Անսահման շնորհակալություն մեր սիրելի մոդելներին, կամավորներին, Կարինե Սահակյանին, և Շուշան Ստեփանյանին՝ կերպարների դիմահարդարման ու սանրվածքների համար։Ջերմորեն շնորհակալ ենք Սուսաննա Նաջարյանին, երգչուհի Մոհաննային, «ՄԵՆՔ» պարային խմբին, «Բեկոր» ավանդական երգի-պարի խմբին և «ՍերոՍերան» խմբի երգչուհիներին․ ձեր ելույթները փառատոնին տվեցին ձայն, շարժում և հոգի։ Շնորհակալություն նաև «Տերյան մշակութային կենտրոն»-ՀԿ՝ իր հավաքածուի և կազմակերպչական աշխատանքի համար, և Տարածաշրջանային հնագիտության խորհրդին՝ գեղեցիկ բեմական ներկայացման համար։«Անցյալի ապագան» ավարտվեց, բայց նրա ստեղծած կապերը շարունակվում են։ Շնորհակալություն բոլորիդ։
Teryan Cultural Center
Office
72 Teryan St., Yerevan 0009, Armenia
Phone Number
+374 10 587 242
Business Hours
Mon. — Fri. — 10։00 — 19:00
Sat. — 11։00 — 18:00
Sun. — Closed.
